Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԵԱՏՄ-ում Հայաստանի առաջին նշանակումները

ԵԱՏՄ-ում Հայաստանի առաջին նշանակումները
06.01.2015 | 13:07

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ դարձավ հունվարի 2-ից:
ԵԱՏՄ խորհրդի որոշմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում և Եվրասիական տնտեսական միության դատարանում Հայաստանի ներկայացուցիչներ են նշանակվել: ԵԱՏՄ հանձնաժողովի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ կոլեգիայի անդամ նախարար են նշանակվել Ռոբերտ Հարությունյանը, Կարինե Մինասյանը և Արա Նռանյանը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովում երեք նոր քարտուղարություն է ստեղծվել: Զարգացման հայկական գործակալության նախկին տնօրեն Ռոբերտ Հարությունյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի որդին է: Արա Նռանյանը ՀՅԴ բյուրոյի տնտեսական հարցերով խորհրդականն է, նախկին պատգամավոր: Կարինե Մինասյանը տնտեսագետ է, բարձր պաշտոններ է զբաղեցրել Կենտրոնական բանկում, պետեկամուտների նախարարությունում, էկոնոմիկայի նախարարությունում: Մինչև ԵԱՏՄ կոլեգիայի անդամ նշանակվելը եղել է ՀՀ նախագահի խորհրդականը: Ի տարբերություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մյուս անդամ նախարարների, Հայաստանի ներկայացուցիչների ենթակայությամբ որևէ դեպարտամենտ չկա:
ԵԱՏՄ դատարանում Հայաստանի ներկայացուցիչներ են նշանակվել Արմեն Թումանյանը և Էռնա Հայրիյանը: Արմեն Թումանյանը 2009-ից վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր էր, Էռնա Հայրիյանը վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։ Համաձայնություն է ձեռք բերվել ԵԱՏՄ խորհրդի կազմում Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի թեկնածությունը հաստատելու հարցում:

Դիտվել է՝ 1735

Մեկնաբանություններ